Այն մարդիկ, ովքեր ավելի քիչ են ուտում, կոկաին օգտագործելու հավանականությունը շատ ավելի մեծ է:
Հետազոտողները հայտնաբերել են, որ նեյրոնները, որոնք կապված են չափազանց շատ ուտելու հետ, կապված են նաև սնունդ չպարունակող գործողությունների հետ, ինչպիսին է, օրինակ, թմրադեղերի ընդունումը:
Քանի որ երկու գործողություններն էլ պայմանավորված են ուղեղի միևնույն հատվածով, ուտելու ցանկությունը կապված է թմրադեղերի ավելի քիչ ընդունման հետ: Այս մասին հաղորդում է Nature Neuroscience-ը: Հետազոտությունն իրականացրել են Յելի բժշկական ինստիտուտի գիտնականները:









































