Ինչպես հաղորդում է Lenta.ru կայքը` հղում կատարելով Ռուսաստանի Յակուտիայի ներքին գործերի նախարարությանը, վերելակավարը «Սբերբանկի» Ներյունգրի քաղաքի մասնաճյուղից գողացել է ոսկյա ձուլակտորներ։
Այդ մասնաճյուղի ներկայացուցիչները հայտնել են, որ գողացվել է 29 ձուլակտոր, որոնց ընդհանուր արժեքը գերազանցում է 2.5 մլն ռուբլին (մոտ 30 մլն դրամ)։ Պարզվել է, որ կասկածյալին հաջողվել է կատարել այդ գողությունը վերելակը վերանորոգելիս։
Գողոնը հայտնաբերվել է, հետաքննությունը շարունակվում է։










































