Չնայած Օլիմպիական խաղերի մասնակիցները հիմնականում նիհար են, բայց մինչ խաղերը նրանցից շատերը սնվում են ածխաջրերով և սպիտակուցներով հարուստ կերակրատեսակներով:
Daily Mail-ի փոխանցմամբ` մարզիկներից ոմանք օրվա ընթացքում ընդունում են մեծ կալորիականությամբ (մինչև 3000) սնունդ: Մարզիկների կարծիքով` լավ ու առողջարար սնունդը չափազանց կարևոր է խաղերում հաղթելու համար, իսկ իրենք պայքարում են հանուն Օլիմպիական մեդալի:














































