Էլվիս Փրեսլիի դամբարանը հանվել է աճուրդից:
Associated Press-ը հաղորդում է, որ հայտնի աճուրդավար Դարեն Ջուլիենը ուրբաթ օրն ասելէ, որ իր ընկերությունը համաձայնել է չվաճառել դամբարանը այն բանից հետո, երբ երգչի երկրպագուները աշխարհի տարբեր ծայրերից պահանջել են պահպանել դամբարանը որպես սրբատեղի` Փրեսլիի հիշատակը հարգելու համար:
Հիշեցնենք, որ Julien’s Auctions-ը մայիսին հայտարարել էր, որ կվաճառի Փրեսլիի դատարկ դամբարանը, որը գտնվում է Forest Hill գերեզմանոցում: Ջուլիենն ասել է, որ իր ընկերությունը չի վաճառի դամբարանը, մինչև Forest Hills-ը չհղանա մի ծրագիր, որը կհամապատասխանի երկրպագուների պահանջին և նպատակ կունենա պահպանել երգչի հիշատակը:
Փրեսլին այդ դամբարանում էր թաղվել մոր հետ 1977 թվականին, բայց երկու ամիս անց նրա աճյունը տեղափոխել էին Գրեյսլենդի իր տուն, և առաջին դամբարանը այդուհետ մնացել էր դատարկ:










































