Ավստրալացի ծովայինները հայտնաբերել են 17 մահացած փախստականների մարմինները, ովքեր եղել էին հինգշաբթի օրը Ինդոնեզիայի ափերի մոտ խորտակված նավում:
Նավն ուղևորվում էր Ջակարտայից 500 կմ հեռու գտնվող Ռոժդեստվո կղզի, որը տեղակայված է Հնդկական օվկիանոսում և Ավստրալիայի արտաքին տարածքն է համարվում:
Հաջողվել էր փրկել 110 մարդու, իսկ մնացած ուղևորները մահացել էին: Մահացածների ստույգթիվը ոչ ոք չգիտի, քանի որ խորտակվել է մի նավ, որը փախստականներին հարավարևելյան Ասիայից անօրինական կերպով տեղափոխել է դեպի Ավստրալիայի ափեր:
Փրկարարների ենթադրությամբ` վթարի հետևանքով զոհվել է մոտ 90 մարդ:








































