ԱՄՆ Օրեգոն նահանգում վթարի է ենթարկվել թեթև շարժիչային ինքնաթիռ, ինչի հետևանքով զոհվել է չորս մարդ: Այս մասին հայտնել է Associated Prees-ը` վկայակոչելով ոստիկանությանը:
Պատահարը տեղի է ունեցել Յուջին քաղաքի շրջանում, որի մոտակայքում է գտնվում տեղի օդանավակայանը: Մասնավոր ինքնաթիռը սկսել է բարձրությունը կորցնել թռիչքից անմիջապես հետո, ապա, բախվելով ծառին, վայր է ընկել:
Ինքնաթիռում գտնվող չորս մարդիկ մահացել են:
Տրանսպորտային անվտանգության ազգային վարչությունը սկսել է պատահարի հետաքննությունը:










































