Մի-25 ուղղաթիռներով բեռնավորված «Ալաիդ» նավը, որոնք վերանորոգումից հետո ուղարկվում էին Սիրիա, վերադարձել է Կոլսկի նեղուց: Այս մասին հաղորդել է Interfax գործակալությունը:
Գործակալության զրուցակցի խոսքով` նավը նեղուց է մտել Մոսկվայի ժամանակով ժամը 06:00-ին: Չի հաղորդվել, թե երբ է նավը կրկին ուղևորվելու Սիրիա:
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին «Ալաիդ» նավը կանգնեցվել էր Շոտլանդիայի ափերի մոտ, քանի Standard Club ապահովագրական ընկերությունը բրիտանական կառավարության պահանջով դադարեցրել էր ռուսական Femco ընկերությանը պատկանող նավերի ապահովագրությունը: Բրիտանական կողմը կասկածել է, որ ռուսական նավը զենք է փոխադրում Բաշար Ալ Ասադի վարչակարգի համար:
Ռուսաստանի ԱԳՆ-ը հերքել էր այս կասկածները` հայտարարելով, որ Մոսկվան չի իրականացնում նոր ռազմական ուղղաթիռների մատակարարում Դամասկոսին, իսկ նավում գտնվող ուղղաթիռները Սիրիա են ուղարկվել շատ տարիներ առաջ, իսկ Ռոսաստանում միայն վերանորոգվել են:










































