Մինչ պաշտոնապես կհայտարարվի Եգիպտոսի նախագահական ընտրությունների հաղթողի անունը` նախկին վարչապետը Facebook սոցիալական ցանցի իր էջում իրեն ներկայացրել է որպես ընտրությունների հաղթող` գրելով. «Նախագահ Ահմեդ Շաֆիկ, Եգիպտոս, 2012»:
Ինչպես հաղորդում է CNN.com-ը, Շաֆիկի նման հայտարարությանը հետևում են հակասական զեկույցներն այն մասին, թե ով է նախագահական ընտրություններում հաղթել:
Նման պնդումը առաջացրել է մտահոգություններ, քանի որ Մուբարաքի օրոք վարչապետի պաշտոնը զբաղեցրած Շաֆիկը կարող է վերականգնել բռնապետությունը և վերացնել ժողովրդավարության ասպարեզում ձեռք բերած այն հաջողությունները, որ ձեռք էր բերել Եգիպտոսը հեղափոխությունից հետո:







































