Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին պատմել է, թե որ հավաքականին է երկրպագում ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության ժամանակ:
«Խոստովանում եմ, որ այդքան էլ ուշադիր չեմ հետևում Եվրոպայի առաջնությանը: Բայց ես երկրպագում եմ Իսպանիայի ազգային հավաքականին: Նրա կազմում հանդես են գալիս իմ մի շարք թիմակիցներ: Հուսով եմ` Իսպանիան կդառնա չեմպիոն»,- Մեսսիին մեջբերում է Diez-ը:
Հիշեցնենք, որ այսօր մրցաշարի քառորդ եզրափակիչի շրջանակներում իսպանացիները կպայքարեն Ֆրանսիայի ընտրանու հետ:







































