«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը մեկնաբանել է Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Շինջի Կագավայի` անգլիական ակումբ տեղափոխությունը:
«Շինջին յուրահատուկ տաղանդ ունեցող ֆուտբոլիստ է: Նա հիանալի տեսնում է խաղադաշտը և զգում է գոլային պահեր ստեղծելու հնարավորությունները:
Ուրախ եմ, որ Կագավան «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու որոշում է կայացրել: Կարծում եմ` նա ազդեցություն կգործի թիմի խաղի վրա, քանի որ լիովին համապատասխանում է մեր խաղաոճին: Անհամբեր սպասում ենք Շինջիի հետ համատեղ աշխատանքի մեկնարկին»,- հայտարարել է Ֆերգյուսոնը:








































