Ինդոնեզիայի Սումատրա կղզու հյուսիսում՝ Աչեհ մարզում 6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, վկայակոչելով Օդերևութաբանության, կլիմայաբանության և երկրաֆիզիկայի ազգային վարչությանը, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սուբուլուսալամ քաղաքից 24 կմ հյուսիս-արևմուտք, օջախը՝ 103 կմ խորության վրա:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություն չկա: Ցունամիի վտանգ հայտարարված չէ:










































