«Չորրորդ իշխանություն»-ը գրում է, որ, իշխանական շրջանակներում պտտվող լուրերի համաձայն, վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ղեկավարած կառավարության ու նրա ներկայացրած բյուջեի վերաբերյալ քննադատություններր շատ «ծանր» է տանում:
«Ասում են` Սարգսյանը այս առիթով այն աստիճան է ընկել դեպրեսիայի մեջ, որ առանց պատճառի սկսել է շատ կոշտ վերաբերվել իր կաբինետի ներկայացուցիչներին: Ասում են` նա անգամ հասցրել է մի քանի «քաղցր» խոսք ասել նորանշանակ քաղշին նախարար Սամվել Թադևոսյանին` կադրային հարցերում զգոնություն ապահովելու համար: Սրան գուգահեռ բազմաչարչար վարչապետը դժգոհություններ է հայտնել նաև իր ՀՀԿ-ական բարեկամների մոտ` ասելով, որ այս մի քանի օրվա ընթացքում ընդդիմադիր պատգամավորները իր «հոգին ուղղակի հանեցին»:
Այնուհետև նա հարցադրում է արել իր կուսակիցներին, թե ինչո՞ւ պետք է ինքր «կուլ» գնա խորհրդարանականների գրոհին այն դեպքում, երբ այդ ամենի պատասխանատուն միայն վարչապետը չէ: Ի պատասխան վարչապետի ղժգոհությունների` ՀՀԿ-ական դերակատարները նրան պատասխանել են, որ մեծ բեռ վերցնողը ցնցումների էլ պիտի դիմանա»,- հավելում է թերթը:











































