Ատլանտայում Ֆուլթոն շրջանի բանտի ղեկավարությունն ինքնատիպ միջոց է հնարել հաստատության համար գնվող տարբեր կողպեքների մոդելները թեստավորելու համար։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Այն ազատազրկվածներին, ովքեր ողջամիտ ժամկետներում կկարողանան բացել կողպեքները և դուրս գալ իրենց բանտախցից, անվճար հյուրասիրություն են խոստացել:
Նման քայլի բանտի ղեկավարությունը ստիպված է գնացել. դատապարտյալներն արդեն բանտի ներքին շինություններում օգտագործվող կողպեքներն առանց դժվարության բացում են։











































