Եգիպտոսում նախագահի ընտրությունների գերագույն հանձնաժողովն ավարտել է թեկնածուների կողմից ներկայացված բոլոր խախտումների դիտարկումը և քվեարկության արդյունքները կարող է հայտարարել շաբաթ օրը։ Այս մասին հաղորդել է եգիպտական «Ալ-Ահրամ» թերթի համացանցային պորտալը:
Ընտրությունները Եգիպտոսում տեղի են ունեցել հունիսի 17-ին, սակայն քվեարկության պաշտոնական արդյունքները դեռ հայտարարված չեն: Երկու թեկնածուներն էլ` Մուհամմեդ Մուրսին և Ահմեդ Շաֆիկն իրենց արդեն հաղթողներ են հայտարարել:
Մուրսին իրեն հաղթող ճանաչել էր ընտրությունների ավարտից մի քանի ժամ հետո: Նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Ահմեդ Շաֆիկը հինգշաբթի երեկոյան Կահիրեում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ վստահ է իր հաղթանակի մեջ և մտադիր չէ նահանջել:





































