Thursday, 18 06 2026
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Ուրուգվայը ոչ-ոքի ավարտեցին հանդիպումները
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը

Գերմանական մեքենան վրաերթի ենթարկեց Հունաստանի հավաքականին. Սպորտ

«Եվրո-2012»-ի քառորդ եզրափակչի երկրորդ խաղում Գդնասկում ուժերը չափեցին Գերմանիայի և Հունաստանի հավաքականները:

Երկու թիմերի կազմերում նախորդ խաղերի համեմատ փոփոխություններ կային: Յոահիմ Լյովը պահեստայինների նստարանին էր թողել Լուկաշ Պոդոլսկիին, Թոմաս Մյուլլերին ու Մարիո Գոմեսին և խաղադաշտ դուրս բերել Մարկո Ռոյսին, Անդրե Շյուրլեին ու Միրոսլավ Քլոզեին: Հունաստանի ընտրանու մեկնարկային կազմից որակազրկման պատճառով բացակայում էր թիմի ավագ Գեորգիոս Կարագունիսը:

Հանդիպման գլխավոր մրցավար Դամիր Սկոմինայի` խաղասկիզբն ազդարարող սուլիչից անմիջապես հետո գերմանական մեքենան գործի անցավ: Օզիլի 2 շքեղ փոխանցումներից հետո առաջին դեպքում մրցավարը սխալմամբ խաղից դուրս վիճակ արձանագրեց, իսկ երկրորդ դեպքում խաղընկերը չկարողացավ դիպուկ հարված կատարել: 4-րդ րոպեին ուշադրության կենտրոնում հայտնվեց Մադրիդի «Ռեալ»-ի մյուս ֆուտբոլիստը` Սամի Խեդիրան, ում հարվածից հետո Սիֆակիսը մեծ դժվարությամբ ետ մղեց գնդակը, իսկ վրա հասած Միրոսլավ Քլոզեն այն ուղարկիեց դարպասը, սակայն խաղից դուրս վիճակում էր:

Գերմանացիները հիանալի էին դրսևորում իրենց, իսկ Հունաստանի հավաքականի ֆուտբոլիստները խղճուկ տեսք ունեին Յոահիմ Լյովի սաների առջև: 11-րդ րոպեին հարվածային դիրք դուրս եկավ Մարկո Ռոյսը, սակայն հարվածը շեղ ստացվեց: Ռոյսն ու Շյուրլեն ակնհայտորեն արագացրել էին գերմանացիների խաղը, իսկ գերմանական մեքենան ավելի դաժան էր դարձել: Ռոյսն ու Շյուրլեն Օզիլի հետ իսկական կառուսել էին ստեղծել առջևի գծում, որոնց թիկունքից օգնում էին Խեդիրան ու Շվայնշտայգերը: Ձախից ավանդաբար հաջող միացումներ էր կատարում Ֆիլիպ Լամը:

Հենակետային գոտում մի քանի կոպիտ սխալներ թույլ տվեց Բաստիան Շվայնշտայգերը, սակայն 1-2 ֆուտբոլիստներով գրոհող Հունաստանի հավաքականը չէր կարող օգտվել դրանցից: 22-24-րդ րոպեներին գերմանացիները 4 գոլային պահ ստեղծեցին, բայց հարվածները կա՛մ շեղ էին, կա՛մ ետ էր մղում դարպասապահը:

35-րդ րոպեին «Ռեալ»-ի զույգը կրկին հայտնվեց ուշադրության կենտրոնում: Երեք ֆուտբոլիստների շրջանցելուց հետո Օզիլը գնդակը փոխանցեց Խեդիրային, ով հերթական դիպուկ հարվածը կատարեց միջին տարածությունից, սակայն հույների դարպասապահը տեղում էր:

Այն ինչ չէին կարողանում անել կիսապաշտպաններն ու հարձակվողները, արեց թիմի ավագ Ֆիլիպ Լամը` հեռահար հարվածով դառնալով հրաշալի գոլի հեղինակ:

55-րդ րոպեին գնդակը կորցրեց Շյուրլեն, և ազատ տարածություն ստացած Սալպինգիդիսն աջ եզրից մեծ արագությամբ շարժվեց առաջ ու գնդակը փոխանցեց Սամարասին, ով վերականգնեց հաշվի հավասարակշռությունը:

Հույները կրկին նահանջեցին և փորձեցին փակվել սեփական տուգանային հրապարակում, բայց գերմանական մեքենան վրաերթի ենթարկեց Սանտուշի սաներին: 61-րդ րոպեին հիասքանչ գոլի հեղինակ դարձավ Սամի Խեդիրան: 7 րոպե անց Քլոզեն հաշիվը դարձրեց 3:1, իսկ Մարկո Ռոյսը 74-րդ րոպեին խփեց իր թիմի 4-րդ գոլը: 89-րդ րոպեին Ժերոմ Բոատենգը ձեռքով խաղաց սեփական տուգանային հրապարակի մատույցներում, իսկ նշանակված 11մ հարվածը դիպուկ իրացրեց Սալպինգիդիսը:

Հերթական անգամ Լյովի որոշումն արդյունավետ էր: Ռոյսը, Շյուրլեն ու Քլոզեն հիանալի ինտեգրվեցին բունդեսթիմի խաղին, իսկ գերմանացիները ֆուտբոլային ներկայացում պարգևեցին իրենց երկրպագուներին:

Այսպիսով` Գերմանիա – Հունաստան` 4:2:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում