Պորտուգալիայի հավաքականի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն հայտարարեց, որ «Ոսկե գնդակ»-ը կախված չի լինի «Եվրո-2012»-ի արդյունքներից:
Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստը Չեխիայի ընտրանու հետ խաղում խփեց միակ ու հաղթական գոլը` իր թիմին պարգևելով կիսաեզրափակիչի ուղեգիր ու ընթացիկ մրցաշարում խփելով իր 3-րդ գոլը.
«Ես չեմ մտածում Եվրոպայի առաջնության լավագույն ռմբարկու դառնալու մասին: Ցանկանում եմ թիմիս հետ որքան հնարավոր է առաջ գնալ մրցաշարում: Ինչ վերաբերում է «Ոսկե գնդակ»-ին, կնշեմ, որ այն կախված չէ «Եվրո-2012»-ի արդյունքներից»,- ֆուտբոլիստին մեջբերում է AS-ը:







































