Ինչպես տեղեկացնում է Computer and Videogames կայքը, DreamWorks ստուդիան ձեռք է բերել Need for Speed խաղերի շարքի հիման վրա ստեղծված ֆիլմի նկարահանումների իրավունքը: Ենթադրվում է, որ ֆիլմը լույս կտեսնի 2014 թվականին:
Ֆիլմի ռեժիսորն է լինելու Սքոթ Վոն, որի միակ ռեժիսորական աշխատանքն է 2012 թվականին էկրաններին հայտնված Act of Valor ֆիլմը: Հայտնի է նաև, որ ֆիլմի սցենարով զբաղվելու է Ջոն Գեյթսը:
Հատկանշական է, որ ֆիլմի հիմքում ընկած է լինելու մի առանձին պատմություն, քանի որ ծրագրի հեղինակները չեն ցանկացել ֆիլմի սյուժեն կապել Need for Speed խաղերի շարքից որևէ մեկի հետ: Ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2013 թվականի սկզբին:
Հիշեցնենք, որ Electronic Arts ընկերության կողմից ստեղծված այս շարքից ամենաառաջին խաղը` Road & Track Presents: The Need for Speed-ը վաճառքի է հանվել 1994 թվականին: Հետագայում այն թողարկվել է PC համակարգիչների համար, ինչպես նաև՝ PlayStation-ի և Sega Saturn-ի։
Ներկայումս Criterion Games ստուդիան աշխատում է նոր խաղի ստեղծման վրա, որը կթողարկվի 2013 թվականի աշնանը և կկոչվի Need for Speed: Most Wanted:










































