Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Հայրենյաց «դուքան» քաջ Դաշնակցություն

Հայ հեղափոխականները ( Տիգրան Կարապետիչը չէ, այլ Դաշնակցությունը) հայտարարում են նոր նախաձեռնության մասին՝ ի պաշտպանություն ընտրական իրավունքի: Դաշնակները պատրաստվում են ընտրողներին բացատրել, թե ինչքան կարևոր է ընտրական իրավունքը, ինչքան կարևոր է քվեն, և պետք չէ այն 5-10 հազար դրամով վաճառել:

Ինչ խոսք, Դաշնակցությունը քվեի իրական գինն ավելի լավ գիտի: Այն իսկապես 5-10 հազար դրամ չէ, և, ըստ երևույթին, Դաշնակցությունը փորձելու է ընտրողներին համոզել, որ «դեմպինգ» չանեն և իրենց ձայները ՀՀԿ-ին չվաճառեն 5-10 հազար դրամով, որովհետև այդպիսով Դաշնակցության «գործին» են խփում:

Բանն այն է, որ ինչքան շատ մարդ է իր ձայնը վաճառում 5-10 հազար դրամով, այնքան քիչ ձայն է մնում Դաշնակցությանը: Իսկ ինչքան քիչ ձայն է մնում Դաշնակցությանը, այնքան հետո Դաշնակցության համար դժվարանում է դրանք տարբեր բիզնես-քվոտաների դիմաց ՀՀԿ-ին վաճառելու գործը: Հենց դրա համար էլ Դաշնակցությունը պատրաստվում է շարժում ծավալել հանուն ընտրական իրավունքի պաշտպանության, որ մարդիկ իրենց ձայնը վաճառելով՝ Դաշնակցությանը չթողնեն ձեռնունայն:

Իսկ եթե մի քիչ ավելի լուրջ, ապա առնվազն ծիծաղելի է, որ ընտրական իրավունքի պաշտպանության նախաձեռնությամբ է հանդես գալիս մի ուժ, որը վերջին տասնամյակում կեղծված բոլոր ընտրություններից առաջ հայտարարել է կեղծիքի ճանապարհը «կրծքով» փակելու մասին, իսկ ընտրություններից հետո գնացել և փարվել է ընտրակեղծարար իշխանության կրծքին՝ դառնալով նրա կոալիցիոն գործընկերը:

Թե՛ 2003 թվականի խորհրդարանի ընտրությունից առաջ, թե՛ 2007 թվականի խորհրդարանի և 2008 թվականի նախագահի ընտրություններից առաջ Դաշնակցությունը հայտարարել է, որ չի հանդուրժելու ընտրակեղծիքներ, սակայն այդ բոլոր ընտրություններից հետո կոալիցիոն համագործակցություն է հաստատել իշխանության հետ և ստացել խորհրդարանական մանդատներ, նախարարական պորտֆելներ, փոխնախարարական և այլ գերատեսչական պաշտոններ, բիզնեսներ տարբեր ոլորտներում:

Իսկ այդ ամենը վերջում համեմել են պետության մասին մտահոգության վերաբերյալ «երգերով»:

Եվ այսօր մնում է միայն զարմանալ, թե Հայաստանի որ մի բանական քաղաքացին կարող է լուրջ ընդունել ընտրական իրավունքի պաշտպանության ուղղությամբ Դաշնակցության որևէ նախաձեռնություն, եթե այդ կուսակցությունից սպասելիքը միայն այն է, թե 2013 թվականի ընտրությունից հետո ՀՅԴ-ն իշխանության հետ համագործակության որ ձևաչափն է ընտրելու:

Ինչպե՞ս կարող է Հայաստանի վերջին տասնամյակի ընտրակեղծիքների լեգիտիմացման գործում անմնացորդ նվիրում ցուցաբերած քաղաքական ուժը դառնալ ընտրական իրավունքի իրական պաշտպան:

Դաշնակցությունն ընդամենը որոնում է իր բիզնեսների պաշտպանության նոր ձևեր, քանի որ հին ձևերն ակնհայտորեն Սերժ Սարգսյանի ճաշակով չեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում