Sunday, 07 06 2026
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»․ հայտնի են հաղթողները
Անգլիական «ամառը» գերազանցում է հայկականին․ ռեկորդային շոգ
ՔԿ-ն կքննի հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին հրապարակումը
Հայաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար

«Ալիք». Իրանական քաղաքական շաբաթ

Կրկին անգամ խորհրդարանը հանդիսացավ կիզակետը գործադիր-օրենսդիր ատյանների բախման, և սա այն դեպքում, երբ երկիրը վերջին շաբաթվա ընթացքում պատրաստվում էր Իսլամական հեղափոխության հաղթանակի 32-րդ տարեդարձի նշանավորմանը:
Արտաքին քաղաքական ոլորտում, սակայն, Իրանը աներկբայորեն վերահաստատեց իր ուրույն դիրքորոշումը՝ ինչպես Թունիսի, այնպես էլ՝ Եգիպտոսի իրադարձությունների վերաբերյալ, նույնինքն երկրի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Խամենեիի հստակ բնութագրումներով:
* * *
Իրանական ներքին հասարակական-քաղաքական դաշտը անցնող շաբաթվա ընթացքում ևս հանդիսացավ այն ասպարեզը, որտեղ սուր մրցակցության-չասելու համար հակադրության-դրսևորումներով հանդես եկան երկուստեք՝ օրէնսդիրն ու գործադիրը: Դեռ նախորդ շաբաթվա հակադրության (որն արդյունք էր նախագահ Ահմադինեժադի խորհրդարանին ուղղված բաց նամակի և որտեղ նա խորհրդարանի հետ միաժամանակ մեղադրել էր նաև դատական ատյանին ու Ռաֆսանջանիի գլխավորած «Համակարգի նպատակահարմարությունը ճշտորոշող ժողով»-ին, որ իբր վերջիններս արգելակում են կառավարության սահուն գործունեությունը), կրքերը չմեղմացված՝ անմիջապես դրանց բարդվեց հակադրության մի նոր երևույթ և դա խորհրդարանի կողմից ձայների մեծամասնությամբ տրանսպորտի նախարար Բեհբահանիին նախ խիստ հարցապնդման և ապա՝ պաշտոնանկ անելու քայլն էր, որին գնացին խորհրդարանականներն անդրդվելիորեն, հատկապես երբ նախարարն հարցապնդման նիստի հրավերն առ ոչինչ համարեց…, չնայած՝ նախարարն առանց այդ էլ, վերջին երկու տարիներին, նույն խորհրդարանի կողմից դիտողությունների ու «իմփիջմենտների» էր արժանացել՝ օդանավային հաճախակի պատահարների և ճանապարհաշինական-վարչական թերությունների ու բացթողումների պատճառով:
Այսպես՝ նախագահի ամենասիրած նախարարը (նրա համակիրները նրան «Իրանի ճանապարհների հայրե կոչումն էին շնորհել) այդպիսով խորհրդարանից անվստահության քվե ստանալով՝ նոր հակադրության դուռ բացեց խորհրդարանի ու կառավարության առջև: Կառավարամետ պատգամավորներն ու մամուլը Բեհբահանիի պաշտոնազրկումը բնութագրեցին «քաղաքական քայլ՝ խոսնակ Լարիջանիի գլխավորությամբ», իսկ վերջնիս համախոհները հայտարարում էին թէ՝ «նման պաշտոնանկումը տոնական օրերի սկզբում ոչ միայն անհարմար չէ, այլև բարեբաստիկ իրողություն է…»:
Ինչևէ, հարցն այդքանով չավարտվեց, քանզի նախագահը որպես հակաքայլ խորհրդարանին՝ անմիջապես իր պաշտոնազուրկ նախարարին նոր պաշտոն շնորհեց՝ «նախագահի օգնական-խորհրդական՝ տրանսպորտային հարցերում…»:
Օրենսդիր-գործադիր մի այլ «միջադեպ» պետք է համարել դեռ մինչ տրանսպորտի նախարարի հարցը և դա նախագահի կողմից առաջադրված Սալեհիի թեկնածությունն էր՝ արտգործնախարարի պաշտոնում, որին պետք է ասել՝ խորհրդարանը նվազագույն քվեներով (146՝ 290-ից) արձագանգեց, հատկապես որ նույն խորհրդարանը խիստ վրդովված էր մնացել նախկին արտգործնախարար Մոթթաքիից «ձերբազատվելու» գործընթացից…
Ահավասիկ, թվում է, թէ ժամանակավոր «հրադադար» է լինելու խորհրդարանի ու կառավարության միջև՝ նկատի ունենալով հեղափոխության հաղթանակի տարեդարձը, սակայն այժմից պարզ է, որ հաջորդ դիմառնության թեման հանդիսանալու է տարեկան բյուջեի քննարկման օրակարգը, որն առանց այդ էլ՝ կառավարության կողմից ուշացած է ներկայացվելու խորհրդարանին և որ արդեն իսկ պատգամավորներն ի տես դրա՝ դժգոհանքի արտահայտություններով են հանդես գալիս օրենսդիրի ամբիոնից:
* * *
Արտաքին քաղաքական ասպարեզում Իրանի Իսլամական Հանրապետության հայացքը ևս խոշոր տոկոսով սևեռված էր Աֆրիկյան ցամաքամասի արաբական երկրների ուղղությամբ և այնտեղ ընթացող շրջադարձային իրողություններին. պետական ամենաբարձր մակարդակների դիրքորոշումները, անշուշտ, չուշացան: Դրանք, սակայն, բարձրաձայնվեցին նույնինքն պետական ամենաբարձր օղակում գտնվող հոգևոր առաջնորդության կողմից՝ վերջին ուրբաթօրյա հասարակաց աղոթքի ընթացքում: Անկախ այն հանգամանքից, որ թունիսա-եգիպտական ժողովրդական ընդվզումներն ու խռովությունները համընկնում էին իրանական փետրվարեան հեղափոխության ամյակին, այաթոլլահ Խամենեին հստակ ու նույնանման զուգահեռներ գծեց դրանց միջև ու դրանցում առանցքային մղիչ գործոն համարեց իսլամատենչությունը և որպես քաղաքական առարկայական պատճառ՝ հակաիսրայելական զարթոնքը՝ տվյալ արաբական երկրներում: Ըստ հոգևոր առաջնորդ Խամենեիի՝ «Եգիպտոսի ժողովուրդը այլևս չէր կարող հանդուրժել այնպիսի իշխանության, որ երեք տասնամյակ անընդմեջ հովանավորել է սիոնիստական վարչախմբին…, մի իշխանություն, որ արգելափակում էր շարունակ դեպի Գազա օժանդակելու ճանապարհները»: Այաթ. Խամենեին օրինակներ ներկայացնելով Իրանի 1979 թվականի Իսլ. հեղափոխության դրվագներից՝ կոչ ուղղեց Եգիպտոսի բանակայիններին, որպեսզի վերջիններս միանան ժողովրդական շարքերին, այնպես, ինչպես միացան Իրանի բանակայինները և դրանով ջարդեցին շահական ռեժիմի ողնաշարը:
Հոգևոր առաջնորդի հայտարարություններին հաջորդեց զինյալ ուժերի ընդհանուր հրամանատարության տեղակալի նույնիմաստ կոչը՝ իր եգիպտացի գործընկերոջը, իսկ արտաքին արձագանքների շարքում հատկանշական էին Լիբանանի «Հեզբոլլահ»-ի առաջնորդ Նասրոլլահի այաթ. Խամենեիին ձայնակցելու արտահայտությունները՝ ուղղված Թունիսի և հատկապէս Եգիպտոսի ժողովրդին, որոնց ընդվզումը ըստ Նասրոլլահի՝ ավելիով է տկարացնելու իսրայելական ոտնձգիչ կառավարության դիրքերը՝ տարածաշրջանում:

«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՎՈՐ
ԽՄԲԱԳԻՐ ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում