Friday, 05 06 2026
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին
«Մարտի 1»-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրենի և 4 աշխատակիցների նկատմամբ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
«Մասկվա թող տան, ստեղ վեկալենք»․ ՀԿԿ-ն բացահայտել և կանխել է ընտրակաշառքի սխեմա

Հայաստանի ազգային արխիվը մտնում է նոր փուլ

«20-րդ դարի վերջի – 21-րդ դարի սկզբի և ներկայումս ընթացող ամենակարևոր գործընթացը արխիվային փաստաթղթերի թվայնացումն ու արխիվային փաստաթղթերի էլեկտրոնային շտեմարանի ստեղծումն է»,- Ազգային արխիվի թվայնացման թեմայով խոսելիս նշեց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:

Անցյալ տարի մոտ 2 հազար վավերագրական ֆիլմից թվայնացվել է` 471-ը, 2009 թ. թվայնացվել է մոտ 400 վավերագրական ֆիլմ:
«Եվս 2-3 տարի, և արխիվում գտնվող վավերագրական բոլոր ֆիլմերը, որոնք ստեղծվել են Հայաստանում սկսած 1920-ական թթ., կունենան թվային տարբերակ: Ֆրանսիայից ձեռք բերած սարքավորումը հնարավորություն է տալիս թվայնացնելու վավերագրական ֆիլմերը: Հետագայում գուցե թվայնացվեն նաև Խորհրդային միության տարբեր երկրներում ստեղծված ֆիլմերը, որոնք մենք պահպանում ենք»,- նշեց արխիվի տնօրենը:

Ազգային արխիվում կա մոտ 3,522,506 թղթյա գործ, որոնք ևս թվայնացման կարիք ունեն.

«Փորձի համար թվայնացնում էինք` սովորական սքան անելով, ինչը դանդաղ և աշխատատար էր: Անցյալ տարի այդ տարբերակով թվայնացրել ենք մոտ 8 հազար թերթ: 2010 թ. կառավարությունը պահուստային ֆոնդից 80 մլն դրամ տրամադրեց և ևս 25 մլն-ը՝ արխիվի կողմից, որպեսզի ստեղծվեն նոր արխիվապահուստներ. ժամանակակից, շարժական դարակաշարերով, հակահրդեհային համակարգով: Նոր արխիվապահուստների բացումը կլինի մայիս կամ ապրիլ ամիսներին:

Մենք այս տարի կգնենք երկու սարքավորում, որոնք հնարավորություն կտան այդ 8 հազար թերթը թվայնացնել ընդամենը երկու օրվա ընթացքում»:

Ազգային արխիվը փաստաթղթերից շատերը տրամադրում է անվճար, իսկ այն փաստաթղթերի ստացման գինը, որոնք վճարովի են, մատչելի է մյուս երկրների համեմատ.

«Այն քաղաքացիները, որոնք լուծում են իրենց սոցիալ-տնտեսական խնդիրները, փաստաթղթերը նրանց անվճար են մատուցվում: Անշարժ գույքի մասին տեղեկանքը տրամադրվում է 5 հազար դրամով, իսկ եթե մեկ օրվա ընթացքում է հարկավոր, ապա 10 հազար դրամով: Տեղեկանքների միայն 25% է վճարովի, մնացած 75 %-ը անվճար է»,-ավելացրեց արխիվի տնօրենը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում