Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Էսքիշեհիր քաղաքի գործարաններից մեկում անհայտ պատճառներով պայթյուն է որոտացել: Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 14.00-ին:
Նախնական տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհվել է 4 մարդ, կան վիրավորներ: Դեպքի վայրում աշխատում են հրշեջները: Տարվում է հետաքննություն՝ հրդեհի հայտնաբերման պատճառները պարզելու համար:











































