Sunday, 21 06 2026
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում

Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Եկեղեցիների համատեղ գործողություն» համադաշնության գլխավոր քարտուղարին

Հունիսի 22-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Եկեղեցիների համատեղ գործողություն» համադաշնության (Act Alliance) գլխավոր քարտուղար Ջոն Նդունային` ուղեկցությամբ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան Կլոր սեղան միջեկեղեցական հիմնադրամի տնօրեն Կարեն Նազարյանի: «Եկեղեցիների համատեղ գործողություն» համադաշնությունը 140 երկրներում ունի 131 անդամ և գործունեություն է ծավալում արտակարգ իրավիճակներում, ինչպես նաև սոցիալական և զարգացման ոլորտներում:

Նորին Սրբությունը ողջունել է Ջ. Նդունայի այցը Հայաստան և Մայր Աթոռ Ս. Էջմիածին, ապա իր գնահատանքը բերեց համադաշնությանը` Հայաստանում Կլոր սեղան հիմնադրամի և համադաշնության հայաստանյան ֆորումի հետ համագործակցության, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում, սոցիալական զանազան խնդիրներին ի նպաստ ցուցաբերվող զորակցության համար: Վեհափառ Հայրապետը կարևորել է Եկեղեցիների փոխհամագործակցությունը զանազան ոլորտներում, ինչը նպաստում է համընդհանուր ջանքերի մեկտեղմանը և զորացնում առանձին Եկեղեցիներին ու նրանց հավատացյալներին իրենց հավատքի մեջ` բարի օրինակ լինելով եղբայրական սիրո և զորակցության:
Իր հերթին համադաշնության գլխավոր քարտուղար Ջոն Նդունան ուրախություն է հայտնել հանդիպման առիթով` ընդգծելով, որ կազմակերպությունը սերտորեն համագործակցում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հետ և մեծապես շնորհակալ է համադաշնության անդամ Կլոր Սեղան հիմնադրամին ցուցաբերվող Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու զորակցության համար:

Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետը մասնավոր մտահոգություն է արտահայտել Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների առիթով, որոնց հետևանքով սիրիաբնակ բազմաթիվ հայորդիներ ներգաղթում են Հայաստան: Այս առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կոչ է արել միջեկեղեցական կառույցներին, այդ թվում նաև «Եկեղեցիների համատեղ գործողություն» համադաշնությանը անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել անօգնական վիճակում հայտնվող հայորդիներին:

Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը, իր օրհնությունը բերելով համադաշնությանը, հաջողություններ է մաղթել կազմակերպության` քրիստոնեական ոգին զորացնելու և մարդկության կյանքում բարիքներն առատացնելու առաքելությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում