«Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցից օգտվող hայաստանցիները շուտով հնարավորություն կունենան օգտվել ցանցից, շփվել ընկերների հետ հայերեն լեզվով: Կայքի շարժական տարբերակը արդեն իսկ թարգմանված է մայրենի լեզվով: Մեկ ամսվա ընթացքում արդեն ամբողջ կայքը կթարգմանվի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Mail.Ru Group-ի «Սոցիալական կայքեր» բիզնես ստորաբաժանման մարքեթինգի եւ ռազմավարական կոմունիկացիաների տնօրեն Ալեքսանդր Իզրյադնովը:
Իզրյադնովի խոսքերով՝ Հայաստանում օգտատերերի ակտիվությունը և քանակը գնալով մեծանում է. «Օդնոկլասնիկի» կայք Հայաստանում օրական 787 հազար մարդ է այցելում, և այդ թիվը աճելու միտում ունի: Դա է նաև պատճառը, որ որոշեցինք ստեղծել կայքի հայերեն տարբերակը: Մենք փորձում ենք անել ամեն ինչ, որ մարդիկ կարողանան մեր կայքի շրջանականերում հայերեն լեզվով շփվել ընկերների հետ»:
Նա խոսեց նաև «Ֆեյսեբուք»-ի և «Օդնոկլասնիկի»-ի տարբերության մասին. «Ֆեյսբուքը» ավելի քաղաքականացված կայք է, և այնտեղ հաճախ են կազմակերպվում քաղաքացիական նախաձեռնություններ: Բայց տարբերության կա նաև օգտատերերի միջև: «Ֆեյսբուք»-ի օգտատերերի թիվն ավելի քիչ է»:
Նշենք, որ կայքի ծառայություններից ընդամնեը 4-ն են մնացել որպես վճարովի ծառայություններ: Անվճար ծառայություններից է նաև կայքում գրանցվելը: Ամբողջ աշխարհում կայքի օրական լսարանը կազմում է 33 մլն:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































