Ինչպես տեղեկացնում է Ace Showbiz-ը, ամերիկյան երգչուհի, դերասանուհի և կինոռեժիսոր Բարբարա Ստրեյզանդը պատրաստվում է վերջին 16 տարում առաջին ֆիլմը նկարահանել։
Նրա կինոնախագիծը, որը կրում է «Skinny and Cat» անվանումը, կպատմի հանգուցյալ գրող Էրսկին Քոլդուելի և ֆոտոլրագրող Մարգարետ Բուրկ Ուայթի անկեղծ սիրո պատմությունը։ 70-ամյա Ստրեյզանդը զույգին մարմնավորելու համար արդեն դերասաններ է նշանակել։ Սիրահարների դերերում հանդես կգան Քոլին Ֆիրթն ու Քեյթ Բլանշեթը։
«Skinny and Cat» -ի նկարահանումները կսկսվեն 2013-ի հունվարին։ Ստեյզանդի վերջին ֆիլմը՝ «The Mirror Has Two Faces»-ը ակնդիրների դատին էր ներկայացվել 1996-ին։
Ֆիլմի նկարահանումներից բացի՝ նա մի շարք նախագծերում է ընդգրկված։ Նա դեր է ստանձնել«The Guilt Trip» ֆիլմում և «Gypsy» մյուզիքլում։






































