Բոլիվիայի ոստիկանության էլիտար ջոկատի շուրջ 40 աշխատակիցներ գրավել են նախագահական պալատից 100 մետր հեռավորության վրա գտնվող զորամասերը: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, հատուկջոկատայինների հետ ապստամբությանը մասնակցում են նաև նրանց կանայք:
Խռովությունը բարձրացրել են ոստիկանության մարտավարական-օպերատիվ ջոկատի աշխատակիցները: Հատուկջոկատայինները բողոքում են, որ իրենց նվազագույն աշխատավարձը 178 դոլար է: Ընդ որում, զինվորականները, նրանց խոսքերով, երկու անգամ ավելի են ստանում: Բացի այդ, նրանք պատմել են, որ իրենց վրա անդրադարձել է 7%-ով աշխատավարձերի ինդեքսացումը:
Ապստամբները փակել են նախագահական պալատ տանող ճանապարհը: Այս պահին երկրի նախագահ Էվո Մորալեսը գտնվում է Ռիո դե Ժանեյրոյում, որտեղ մասնակցում է ՄԱԿ-ի զարգացման կոնֆերանսին:
Զորամասերի գրավումը չորեքշաբթի սկսված ոստիկանության համազգային բողոքի ակցիայի գագաթնակետն է: Բացի վարչական մայրաքաղաք Լա Պասից, խռովություններ են սկսվել նաև Սուկրեում (նոմինալ մայրաքաղաք), Օրուրոյում, Պոտոսիում, Կոչաբամբայում և Սանտա Կրուսում:
Այս պահին ապստամբների հետ բանակցություններ են վարում, սակայն դրանց արդյունքների մասին ոչինչ չի հաղորդվում:
Associated Press-ի տվյալերով՝ նույն զորամասերը նման հակամարտության թատերաբեմ դարձել են նաև 2003 թ.: Այդ ժամանակ ապստամբությունը ճշելու ժամանակ զոհվեց 19 մարդ:










































