Սանկտ-Պետերբուրգում կայացավ M-1 Global-ի մրցաշար: Երեկոյի գլխավոր մենամարտը կայացավ մարտեր առանց կանոնների լեգենդների` ռուս Ֆյոդոր Եմելյանենկոյի (34-4) և բրազիլացի Պեդրո Ռիցոյի (19-10) միջև:
5 րոպե տևողությամբ 3 ռաունդից բաղկացած մենամարտն ավարտվեց 1-ին ռաունդում. Եմելյանենկոն նոկաուտի ենթարկեց իր հակառակորդին ու տոնեց 3-րդ անընդմեջ հաղթանակը: