Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի կառավարությունը Ռուսաստանին թույլ է տվել Սև ծովում բացառապես իր տնտեսական գոտում աշխատանքներ ձեռնարկել «Հարավային հոսք» գազատարի նախագծի շրջանակներում: Այս մասին Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Վերջինիս խոսքերով՝ Թուրքիայի կառավարությունն ընդհանրապես ոչ վաղ անցյալում է տվել տվյալ հարցում իր վերջնական թույլտվությունը: Նշվում է, որ խողովակաշարի կառուցումը մեկնարկելու է տարեվերջին:
Ենթադրվում է, որ «Հարավային հոսք» գազատարը բաղկացած է լինելու 4 ճյուղից, որոնցից յուրաքանչյուրն ունենալու է տարեկան 15.57 միլիարդ խորանարդ մետր թողունակություն: Նախատեսվում է առաջին ճյուղը շահագործման հանձնել 2015 թվականին, իսկ գազատարն իր ողջ հզորությամբ (63 միլիարդ խորանարդ մետր) կգործի մինչև 2018 թվականը: Նախագիծը գնահատվում է 15.5 միլիարդ եվրո:









































