Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ Վրաստանի իրավապահ մարմինները տարբեր վայրերից հավաքել են Global TV ընկերության մինչև 50,000 արբանյակային ալեհավաքներ: Ալեհավաքները հավաքվել են Թբիլիսիում, Քոբուլեթիում, Սենակիում, Թելավիում ու Սամտրեդիայում:
Դրա պատճառն այն է, որ այդ ալեհավաքների միջոցով կարող են հեռարձակվել ընդդիմադիր հեռուստաալիքները, այդ թվում՝ նաև ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հեռուստաալիքը: Global TV ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Զուրաբ Բազգիձեն հայտարարել է, որ դատական որոշումից հետո «կալանվել է» մինչև 50,000 արբանյակային ալեհավաք:
Հիշեցնենք, որ Global TV ընկերության կողմից բնակչությանն արբանյակային ալեհավաքների տրամադրման պատճառով Իվանիշվիլին տուգանվել էր 126 միլիոն լարիով (մոտ 77.5 միլիոն դոլար):









































