Բոլիվիայի Լա Պաս քաղաքում մի քանի տասնյակ ոստիկաններ իրենց կանանց հետ կազմակերպել են զանգվածային անկարգություններ՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերն ու թոշակները։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Հաղորդվում է, որ բողոքի դուրս եկած մարդիկ փորձել են գրոհով վերցնել զինվորական զորանոցները, որոնք գտնվում են նախագահական նստավայրից ոչ հեռու։ Հարձակվողների գործընկեր ոստիկանները ստիպված են եղել օգտագործել արցունքաբեր գազ: Բախումների ժամանակ վիրավորվել է երեք մարդ։ BBC-ն հիշեցնում է, որ նման բախումների ժամանակ 2003թ.-ին զոհվել էր 19 մարդ։










































