ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը լիովին հավանական է համարում 7 % տնտեսական աճի ապահովումը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հարցին, թե արտաքին աշխարհից եկող ռիսկերը ի՞նչ ազդեցություն կունենան, հնարավո՞ր է, որ խոչընդոտեն աճին, Վ. Գաբրիելյանը պատասխանեց, որ կառավարության հնգամյա գործունեության ծրագրում նկարագրված են ռիսկեր, որոնց չափավոր դրսևորումները կարող են չազդել:
«Եթե լինի խիստ ընդարձակ դրսևորում, դրանք կարող են ազդել: Խոսքը չի վերաբերում ընդհանրապես ռիսկերին, խոսքը վերաբերում է, թե ռիսկերը ինչ չափով և ուժգնությամբ կդրսևորվեն»,- ասաց նախարարը:










































