Սիրիայի պաշտպանության նախարարությունը հադես է եկել հայտարարությամբ` կապված գողացված ՄԻԳ-21 կործանիչի հետ, որը տարվել է Հորդանան:
Ինչպես փոխանցել է SANA գործակալությունը, կործանիչի օդաչուին` գնդապետ Հասան Համադին ղեկավարությունն անվանել է «դասալիք»: Նրա արարքը համարվում է հանցագործություն: Հայտարարության մեջ նշվել է, որ գնդապետը պետք է պատժվի: Բացի այդ, նա մեղադրվել է երկրի, դրա զինված ուժերի և ռազմական մասի դավաճանության մեջ:
Դրա հետ մեկտեղ Սիրիայի պաշտպանության նախարարությունը կապվել է Հորդանանի իշխանությունների հետ` պահանջելով վերադարձնել ինքնաթիռը, որը գողացել է Համադը:
Դեռևս տեղեկատվություն չկա, թե ինչպես է արձագանքել գնդապետն իրեն «դավաճան և դասալիք» անվանելու հայտարարությանը:
Սիրիական իշխանությունները հունիսի 20-ի առավոտյան հայտարարել էին, որ կորցրել են ինքնաթիռի հետ կապը: Հետագայում պարզվել էր, որ այն վայրէջք է կատարել Հորդանանում, իսկ գնդապետը ստացել է քաղաքական ապաստան:






































