Saturday, 20 06 2026
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը

Վանաձորի լճում լողալն արգելվում է (լուսանկարներ)

Վանաձորի արհեստական լճում լողալն արգելվում է։ Այս մասին ահազանգում են լճի բոլոր ափերին տեղադրված ցուցանակները: «Սանէպիդկայանը գրություն է ուղարկել՝ ժամանակավոր դադարեցնել լողալը: Աշխատում ենք հնարավորինս արգելել, չնայած լողացողներ կան»,– ասաց Վանաձոր քաղաքի արհեստական լճի վարձակալ, «Ազատամարտիկ Պարգև» ՍՊԸ–ի տնօրեն Պատվական Թորոսյանը:

Մինչև 4,6 մ խորություն ունեցող արհեստական լիճը 1965 թվականից ի վեր բաց համակարգով է գործել՝ Վանաձոր գետը թափվում է արհեստական լիճ և հակառակը՝ լճի ջուրը նորից լցվում է գետ: Շաբաթական չորս անգամ ջրից նմուշ է վերցվում՝ հետազոտությունների համար: Չնայած լճում անընդհատ քլորացում է կատարվում, ինչը ենթադրում է, որ այն կարող է ծառայել որպես լողավազան, առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության (ՊՀՀՏ) Լոռու մարզային կենտրոնը պնդում է, որ լողալն արգելվել է ստեղծման օրվանից:

Վերջին տարիներին մեր գետերի աղտոտվածությունն անզեն աչքով էլ է տեսանելի, ուստի քաղաքացիներն ապահովագրված չեն տարատեսակ վարակներից և դժբախտ պատահարներից: Թեև ՊՀՀՏ-ն հետևում է, որ լճի հատակը մաքրվի, տիղմը հանվի, սակայն ջրի որակը դրանից չի փոխվում: ՊՀՀՏ-ն զգուշացնում է, որ մանրէաբանական շեղումներ ունեցող ջրում լողալը վտանգավոր է. «Սուր վարակիչ հիվանդությունների նկատմամբ խիստ վերահսկողություն է տարվում: Այս պահին ջրում բացակայում է խոլերայի հարուցիչը, սակայն մյուս աղիքային ինֆեկցիաներից լիճն ապահովագրված չէ, վտանգավոր է անգամ, եթե մի կում ջուր կուլ տան»,- ասում է ՊՀՀՏ Լոռու մարզային կենտրոնի տնօրեն Կարինե Միրզոյանը: 

Պատվական Թորոսյանը տարիներ ի վեր կտրականապես հերքել է ջրի աղտոտվածության մասին լուրերը, նույնիսկ ցույց է տվել ՊՀՀՏ Լոռու մարզային կենտրոնի թույլտվությունները։ «Էն չի, որ ասեմ, ես դրանից շահ ունեմ, որ մախինացիա անեմ, Սանէպիդկայանին կաշառեմ, հակառակը՝ ավելորդ լարվածություն ու պատասխանատվություն է, փրկարարներ ունենալու անհրաժեշտություն` 3 փրկարար է աշխատում: Իմ համար ավելի լավ, թող չլողան, նավակից օգտվեն, շահույթ կունենամ», – ասում է լճի  վարձակալը:

Ջրի մաքրությունն արհեստական լճի միակ խնդիրը չէ: Գրանցվում են նաև դժբախտ պատահարներ՝ ջրահեղձությունից մինչև ինքնասպանություն։ Ոչ մեկը կարգին լողալ չգիտի, էսօր մի երեխա հոգնել էր, ես եմ ջրից հանել: Լողացողները անվտանգության կանոնները չեն պահպանում, չեն հետևում կարմիր գծին: Հաճախ ցուցադրական ցանկապատից են թռչում»,- սրտնեղում է Պ. Թորոսյանը: 

1965 թվականից լճում մահվան 14 դեպք է գրանցվել:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում