Ավստրայում անցկացվող ուսումնամարզական հավաքի շրջանակներում Դոնեցկի «Շախտյոր»-ն իր երկրորդ ստուգողական հանդիպումն անցկացրեց: Այն, ինչպես նախորդը, չավարտվեց 11:0 հաշվով, բայց Լուչեսկուի սաները կրկին հաղթանակ տարան:
Հանդիպումը հորդառատ անձրևի պատճառով դադարեցվեց 85-րդ րոպեին, որից հետո թիմերը որոշում կայացրին չշարունակել այն: Մխիթարյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Կոբինը` բացելով խաղի հաշիվը: «Հանքափորներ»-ի երկրորդ գոլը հեղինակեց Ալեքս Տեյշեյրան:
Այսպիսով` «Շախտյոր» – «Թերեք»` 2:0:






































