ԱՄՆ առևտրի նախարար Ջոն Բրայսոնը ճանապարհատրանսպորտային պատահարներից հետո, որոնցում ներքաշվել էր հունիս ամսվա սկզբին, որոշել է հրաժարական տալ:
Ինչպես տեղեկացրել է «Ազատություն» ռադիոկայանը, Բրայսոնը պաշտոնից հեռանալու մասին դիմում է ներկայացրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:
Հունիսի 9-ին Սան Գաբրիել քաղաքում Ջոն Բրայսոնը, գտնվելով ավտոմեքենայի ղեկին, բախվել էր մեկ այլ մեքենայի: Խոսելով մեքենայում գտնվող մարդկանց հետ` Բրայսոնը հեռացել էր, ընդ որում՝ կրկին հարվածելով նրանց մեքենային:
Մի քանի ժամ անց նախարարը Ռոուզմիդ քաղաքում բախվել էր մեկ այլ մեքենայի, ապա անգիտակից վիճակում հայտնաբերվել էր իր մեքենայի մեջ: Պաշտոնական տեղակտվության համաձայն` նախարարն ունեցել է էպիլեպսիայի նոպա:









































