ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը նախագահականում տեղի ունեցած խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Հարսանքար»-ում տեղի ունեցած միջադեպին` նշել է, որ ցանկացած բռնությունն անընդունելի է ոչ միայն սպայի, այլև անձի, քաղաքացու նկատմամբ և նմանատիպ ծանր վերաբերմունքը սկզբունքորեն անընդունելի և դատապարտելի է համարում:
Գևորգ Կոստանյանը նաև տեղեկացրել է.«քանի որ հանցագործությունը կատարվել է զինծառայողի նկատմամբ,այլ ոչ թե զինծառայողների կողմից, ուստի այն չի քննվելու ՊՆ քննչական ծառայությունում և գործը չի հսկվելու զինդատախազության կողմից»:








































