РИА Новости-ի փոխանցմամբ՝ հունիսի 18-19-ին Մոսկվայում Իրանի ու «Վեցյակի» միջև տեղի ունեցած «միջուկային» բանակցությունները լուրջ առաջընթաց չեն գրանցել Իրանի միջուկային ծրագրի խնդրի կարգավորմնան հարցում: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը.
«Դժբախտաբար, բանակցությունների մոսկովյան հանդիպումն առաջընթաց չգրանցեց այդ ուղղությամբ: Չնայած դրան՝ կողմերն օժտված են քաղաքական կամքով՝ խնդրի լուծմանը հասնելու համար»:
Հիշեցնենք, որ մոսկովյան բանակցությունների ժամանակ կողմերը պայմանավորվել են հուլիսի 3-ին Ստամբուլում անցկացնել փորձագետների մակարդակով տեխնիկական հանդիպում, ինչից հետո բանակցությունների 4-րդ փուլը կարող է տեղի ունենալ Թեհրանում (նախորդ փուլերն անցկացվել են Ստամբուլում (ապրիլի 14), Բաղդադում (մայիսի 23-24) ու Մոսկվայում):








































