AP-ի փոխանցմամբ` իսպանական «Վիլյառեալ»-ի ղեկավարությունը թիմի նոր գլխավոր մարզիչ է նշանակել Խուլիո Վելասկեսին: 30-ամյա մասնագետն աշխատել է «դեղին սուզանավ»-ի երկրորդ կազմի հետ:
Նա կփոխարինի Մանուել Պրեսիադոյին, ով մահացավ հունիսի 7-ին` «Վիլյառեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց 1 օր անց:
Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանի արդյունքներով «Վիլյառեալ»-ը լքեց իսպանական Լա Լիգան և հայտնվեց Սեգունդայում:








































