Սերբ հայտնի ռեժիսոր Էմիր Կուստուրիցան, որը Բոսնիա և Հերցեգովինայի արևելքում Քարե քաղաք է կառուցում, մեղադրվում է երկրի մշակութային ժառանգությունը փչացնելու մեջ:
Սկանդալի համար առիթ է հանդիսացել Կուստուրիցայի փորձը՝ իր նախագծում ավստրոհունգարական կիսաքանդ Պետրինիա ամրոցի հին քարերի օգտագործումը,- հաղորդում է Euromag-ը:
Անդրիչգրադի շինարարությունը սկսվել է անցյալ տարվա հունիսի 28-ին Վիշեգրադում։
Այն կառուցվում է Դրինա գետի վրայի հնագուն կամրջի մոտ, որը կառուցվել է 1571 թ. թուրք-օսմանների օրոք: Այն կարևոր զբոսաշրջային վայր է և ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում:
Նախատեսվում է, որ Քարե քաղաքը կլինի Կուստուրիցայի կողմից «Դրիանյի կամուրջը» վեպի հիման վրա նկարահանվող ֆիլմի դեկորացիան:











































