Երեկ Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայացավ Էդուարդ Մարկարովի 70-ամյակին նվիրված հանդիպում` «Արարատ»-ի և ԽՍՀՄ-ի վետերանների միջև:
Խաղն ավարտվեց ոչ-ոքի` 7:7 հաշվով: Հոբելյարն աչքի ընկավ գոլով և գոլային փոխանցմամբ: ԽՍՀՄ-ի կազմում հանդես եկան Վալերի Նովիկովը, Սերգեյ Գորլուկովիչը, Յուրի Կովտունը, Ֆյոդոր Չերենկովը, Սերգեյ Կիրյակովը, Ալեքսանդր Միրզոյանը, Դմիտրի Կուզնեցովը, Վալերի Շմարովը, Ալբերտ Սարգսյանը, Բորիս Պոզդնյակովը, Էռնեստ Մարկարովը:
«Արարատ»-ի վետերանների կազմում էին` Ալյոշա Աբրահամյանը, Նորիկ Մեսրոպյանը, Սերգեյ Պողոսյանը, Երվանդ Կրբաշյանը, Կարեն Դոխոյանը, Հովհաննես Զանազանյանը, Նիկոլայ Ղազարյանը, Էդուարդ Մարկարովը, Արկադի Անդրեասյանը, Ռաֆայել Գալստյանը, Բաբկեն Մելիքյանը, Սարգիս Հովհաննիսյանը, Տիգրան Եսայանը, Մուրադ Անգթյանը, Էդուարդ Վերանյանը, Սամվել Պողոսյանը:








































