Sunday, 21 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

«Սիվիլիթասը» քաղաքական ենթատեքստ ունեցող PR օպերացիա է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:

– Օրերս իրար հետևից ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն հայտարարեցին կառավարության ներկայացրած ծրագրին դեմ լինելու կանխավ կայացրած որոշման մասին: Ի՞նչ կարծիքի եք խորհրդարանական ընդդիմադիր ունիսոն սկզբի մասին:

– ՀԱԿ-ը, լինելով ընդդիմություն, բնականաբար դեմ է արտահայտվել կառավարության ծրագրին: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա ԱԺ-ն քաղաքական դաշտ չէ: ԱԺ-ն իրավական դաշտ է, և այնտեղ գտնվող քաղաքական ուժը ունենում է իրավական կարգավիճակ: Այս պահի դրությամբ ԲՀԿ-ն ընդդիմադիր ուժ է, որովհետև կառավարության մեջ չունի ներկայացուցիչներ: Բայց քանի որ ԲՀԿ-ն գտնվում է տրանսֆորմացիայի մեջ, հավանաբար նա բարդույթ ունի «ընդդիմադիր» բառից: Հիշեք, որ նա նախորդ գումարման ԱԺ-ում իշխանություն էր: Դրա համար այդ բառը դեռ չի ասում: Բայց իր գործունեությունը համապատասխանում է ընդդիմադիր քաղաքական ուժի գործունեությանը: Ժամանակի հետ նա կհաղթահարի այդ բարդույթը և կհայտարարի իր ընդդիմություն լինելու մասին:

– Արդյոք մյուս ընդդիմադիրների համար այս պարագայում վտանգավոր չէ՞ ԲՀԿ-ի հետ նույն դաշտում խաղալը:

– ԱԺ-ում ոչ մի ուժ չի խաղում, որովհետև ԱԺ-ն ոչ մեկի քաղաքական դաշտը չէ: ԱԺ-ն իրավական դաշտ է` անկախ նրանից, թե ինչ վերաբերմունք ունենք նրա նկատմամբ: Աշխարհի բոլոր երկրներում ԱԺ-ն իրավական մարմին է, որտեղ քաղաքական ուժերն իրականացնում են իրենց քաղաքական գործունեությունը: Իսկ եթե լինի մի հարց, որը կբխի չորս ընդդիմադիր ուժերի շահերից, նրանք կարող են համատեղ գործունություն անել: Իսկ եթե ոչ, ապա նրանք համատեղ գործունեություն չեն ծավալի: Որովհետև անկախ նրանից` դու ընդդիմադիր ես, թե իշխանություն, դու քո գործունեության համար պատասխանատու ես քո ընտրողների առջև: Եվ դա չի նշանակում, որ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» պետք է կողմ լինեն ԲՀԿ-ին: Հնարավոր է, որ մեկ գետով չհոսեն նաև ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի շահերը: Եվ եթե նրանք չհամագործակցեն, չի նշանակում, թե նրանցից որևէ մեկն ընդդիմություն չէ: Յուրաքանչյուր քաղաքական ուժ իր գործունեությունը պետք է իրականացնի` հաշվի առնելով զուտ իր ստրատեգիան և տակտիկան: ԲՀԿ-ն որոշակի թերացումներ ունի, բայց եթե նա ուզում է լուրջ քաղաքական ուժ դառնալ, որովհետև դեռևս քաղաքական ընդգծված ուժ չէ, նա տրանսֆորմացիայի մեջ է, ապա պետք է ավելի ակտիվ աշխատի:

– Սակավաթիվ ՀԱԿ-ի, «Ժառանգության» և ՀՅԴ-ի «դեմ» քվեն ԲՀԿ-ն չի՞ «խժռում»:

– Երեք փոքրաթիվ խմբակցությունները դեմ արտահայտվեցին, որովհետև նրանք իրենց ստրատեգիայով դեմ են այդ ծրագրին: Անկախ նրանից, թե ՀՅԴ-ն, «Ժառանգությունը», ԲՀԿ-ն դեմ կքվեարկեն ծրագրին, թե` կողմ, ՀԱԿ-ը, միևնույն է, դեմ է քվեարկելու: Նույնը վերաբերում է ՀՅԴ-ին, «Ժառանգությանը» և ԲՀԿ-ին:

– Ներխորհրդարանական ընդդիմության «ակամա» կոնսոլիդացիան ջուր չի՞ լցնում ԲՀԿ-ի նախագահական ընտրություններում ունեցած հավակնությունների ջրաղացին:

– Ո՛չ, ամեն մեկը զբաղված է իր ռազմավարությամբ: Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին, ապա դրա մասին կարելի է խոսել նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Բացի դա, չպետք է մոռանալ, որ հայ հասարակությունը բավականին թուլացել է, ինչի հետևանքով Հայաստանում նախագահական ընտրությունների վրա էական ազդեցություն ունեն դրսի ուժերը: Եվ շատ դեպքերում նրանից է կախված, թե ով կլինի Հայաստանի նախագահը: Մանավանդ, որ վերջնականապես պարզ չէ, թե որ ուժերն են մասնակցելու նախագահական ընտրություններին: Ես չգիտեմ` ԲՀԿ-ն մասնակցելո՞ւ է նախագահական ընտրություններին, թե` ոչ: Եթե մինչև հիմա պաշտոնական հայտարարությամբ կուսակցությունները հանդես չեն եկել, բնականաբար, ես չեմ կարող մեկնաբանել: Հնարավոր է դնի, հնարավոր է` ոչ: Ես գուշակություններով չեմ զբաղվում:

– Չե՞ք կարծում, որ ԲՀԿ-ն խորհրդարանական ընտրություններին նախորդած և այժմ էլ հաջորդող ողջ ժամանակահատվածի գործունեությունը պայմանավորել է 2013-ի նախագահական ընտրություններով: Ի՞նչ եք կարծում, ՀՀԿ-ի հետ 2007-ից ի վեր սերտորեն համագործակցելուց հետո, ինչպե՞ս հանկարծ ԲՀԿ-ն կարող է մեկեն իր վրայից թոթափել անցյալ տարիների պատասխանատվությունը և ինքնահռչակվել գործող իշխանության այլընտրանք:

– Նախ` ԲՀԿ-ն այլընտրանք չէ: Քաղաքական ուժի` նախընտրական շրջանում հնչեցրած հռետորաբանությունը մեկ բան է, հետընտրական շրջանի գործունեությունը` ուրիշ բան: Հիմա կա ԱԺ, կան կոնկրետ ուժեր, և ԲՀԿ-ն ոչ թե «այլընտրանք» է ՀՀԿ-ին, այլ` ընդդիմություն: Անկախ նրանից` իրենք կասեն դրա մասին, թե` ոչ: ԲՀԿ-ին պետք չէ որակել «այլընտրանք»:

– Պարոն Բադալյան, ես չեմ ասում, իրենք են ասում:

– ԱԺ-ում գոյություն չունի ընդդիմադիր կամ իշխանություն կարգավիճակից դուրս այլ կարգավիճակ: Իսկ թե ինչ է ասում պատգամավորն իր հարցազրույցների ժամանակ, ինձ չի հետաքրքրում: Ուրիշ իրավական կարգավիճակ չկա` կա՛մ ընդդիմություն ես, կա՛մ իշխանություն:

– ԲՀԿ-ն ինքը չի ընտրել այս իրավական կարգավիճակներից և ոչ մեկը:

– ԲՀԿ-ն, կրկնում եմ, պարզապես տրանսֆորմացիայի մեջ է…

– Իսկ դուք տրանսֆորմացվող ԲՀԿ-ի հետևում Քոչարյանի ականջները չե՞ք տեսնում:

– ԲՀԿ-ի պաշտոնական տեսակետն այն է, որ իրենց թիկունքում կանգնած են 450 հազար ընտրող, ու քանիցս կրկնել են, որ իրենք ոչ մի առնչություն չունեն Ռոբերտ Քոչարյանի հետ: Ես չեմ կարող մեկնաբանել ասեկոսեները:
Քոչարյանը ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս լրատվական կայքերին տված իր հարցազրույցներով, բնականաբար դա նշանակում է, որ նա ակտիվ քաղաքական գործունեությամբ չի զբաղվում, բայց նաև դուրս չի եկել քաղաքականությունից: Ինչ վերաբերում է նրա շորշոփները քաղաքական դաշտում նշմարելուն, ապա ինչ տեսնում ենք հրապարակային գործունեության մեջ, կարող ենք միայն դա մեկնաբանել: Իսկ ինչ չենք տեսնում, կարող ենք դիտարկել որպես ասեկոսեներ: Իսկ ասեկոսեներն ու ենթադրությունները մեկնաբանելն իմաստ չունի:

– Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ հանկարծ ԱԱԾ-ը որոշեց քննել Օսկանյանի հիմնադրամի գործունեությունը:

– Այն, որ Հայաստանը իրավական երկիր չէ, նորություն չէ: Այդ իսկ պատճառով այս հարցը իրավական դաշտում քննելը ճիշտ չէ: Քանի որ սա քաղաքական ենթատեքստ ունի, ինձ համար պարզ է, որ այստեղ PR-ի ընդգծված տարրեր կային: Քանի որ Հայաստանի կառավարման համակարգը «պրոխոդնոյ դվորի» է վերածվել, այստեղ ցանկացած ուժ` և՛ երկրի ներսում, և՛ երկրից դուրս, կարող էր այս օպերացիան իրականացնել:

– Արդյոք Օսկանյանի քաղհալածյալի կերպարը նրան ուղի չի՞ հարթում դեպի նախագահական ընտրություններ:

– Կարելի է նշել 4-5 պատճառ, թե ինչու այս օպերացիան իրականացվեց: Բայց կարող է լինել 6-րդ կամ 7-րդ պատճառը, որ այս պահին դեռևս հայտնի չէ: Բայց որ սա ընդգծված քաղաքական ենթատեքստ ունեցող PR օպերացիա է, միանշանակ է:

– Փաստորեն, Դուք ԲՀԿ բոլոր հաջողությունները կապում եք Գագիկ Ծառուկյանի հետ և ըստ էության բացառում եք կողմնակի արտաքին՝ իմա ռուսական և ներքին՝ իմա Քոչարյանի դերակատարությունը այդ որոշումների ընդունման մեջ:

– Ես ոչինչ չեմ բացառում: Բայց ես դա չեմ տեսնում: Եվ հրապարակային դա ոչ ոք չի տեսել, որ Քոչարյանը հայտարարի ԲՀԿ-ին իր ոչ ֆորմալ ղեկավարության մասին: Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, ապա նրան պետք է ընդունել որպես կուսակցության ղեկավար, որի թիկունքին կանգնած է 450 հազար ընտրող, և որը լուրջ գործունեության և տրանսֆորմացիայի շատ լուրջ խնդիրներ ունի: Իսկ նրա մասնակցությունը միջազգային գործերում բավականին թերի է: Ինչու եմ սա շեշտում, որովհետև հայ հասարակությունը բավականին թուլացել է, և Հայաստանի իշխանության ձևավորման վրա բավականին ուժեղ է միջազգային քաղաքական տարբեր ուժերի ազդեցությունը: Իսկ ԲՀԿ-ի կապերը այդ կենտրոնների հետ դեռևս գտնվում են սաղմնային վիճակում:

– Բայց ԲՀԿ-ն շատ կարևոր ստրատեգիական որոշումներ ընդունելուց առաջ, ինչպես օրինակ` ՀՀԿ-ի հետ կոալիցիա չձևավորելու որոշումից առաջ, անպայման այցեր է ունենում Ռուսաստանի Դաշնություն: Ի դեպ, շրջանառվում էին տեղեկություններ, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի այցերին նախորդում կամ հաջորդում էր Ռոբերտ Քոչարյանի այցը ՌԴ:

– Ճիշտն ասած, ես անձամբ չեմ հետևում, թե Ռոբերտ Քոչարյանը կամ Գագիկ Ծառուկյանը ուր են գնում: Երբ ասում եմ` միջազգային կենտրոնների հետ կապերի ստեղծում, նկատի չունեմ այս կամ այն մայրաքաղաք գնալը, այլ նկատի ունեմ միջազգային քաղաքական կենտրոնների հետ ինստիտուցիոնալ կապերի ստեղծումը, որը ԲՀԿ-ն այսօր չունի: Այն, որ Գագիկ Ծառուկյանը կապեր ունի այլ երկրի ղեկավար գործիչների հետ, դա հաշիվ չէ: Եթե դու քաղաքական ուժ ես ներկայացնում, պետք է լրջորեն զբաղվես ինստիտուցիոնալ կապեր ստեղծելով: Եվ այդ կապը պետք է ունենա ոչ թե Ծառուկյանը, այլ ԲՀԿ-ն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում