Reuters գործակալության փոխանցմամբ՝ իրանական նավթի արտահանման ծավալը շարունակում է կտրուկ անկում ապրել: Ներկայումս Իրանն օրական արտահանում է միայն 1.2-1.3 միլիոն բարել նավթ: 2012 թվականի մայիսին իրանական նավթի օրական արտահանման ծավալը կազմել է 1.5-1.6 միլիոն բարել:
2011 թվականին Իրանն օրական արտահանել է 2-2.2 միլիոն բարել նավթ: Դա նշանակում է, որ այս տարվա հունիսին իրանական նավթի օրական արտահանումը, նախորդ տարվա համեմատ, անկում է ապրել 1 միլիոն բարելով: Դրա հետևանքով Իրանի բյուջեն զրկվում է օրական մոտ 90 միլիոն դոլարից:
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից ամբողջովին գործելու է իրանական նավթի ներկրման վրա այս տարվա հունվարի 23-ին ԵՄ-ի սահմանած բեռնարգելքը:








































