ԱՄՆ-ը հույս ունի, որ Ռուսաստանը և Չինաստանը կառուցողական մասնակցություն կունենան Սիրիայի հարցով կոնտակտային խմբի լիագումար նիստին,- հաղորդում է Rosbalt գործակալությունը:
«Մենք ձգտում ենք ներգրավել բոլոր կողմերին: Մենք շատ ենք ցանկանում, որպեսզի Ռուսաստանը մասնակցի, ցանկանում են, որպեսզի Չինաստանը մասնակցի: Մինչ մենք կկողմնորոշվենք՝ որտեղ կանցկացվի նիստը, պետք է համոզված լինենք, որ կնվազեցվի այժմ գոյություն ունեցող հակասությունների մակարդակը»,- հայտարաել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը:
Հիշեցնենք. օրերս ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը կոչ արեց ստեղծել երկրների կոալիցիա, որոնք աջակցում են Սիրիայում օդային գործողություններ անցկացնելու գաղափարին: Նրա խոսքերով՝ պետք է ստեղծվի այնպիսի կոալիցիա, ինչպիսին ստեղծվեց Լիբիայի դեպքում:











































