Նոր Նորք համայնքում է գտնվում է Ֆրիտյոֆ Նանսենի արձանը: Երևանի քաղաքապետարանը որոշել է, որ այնտեղ կառուցեն Նանսենի անվան թանգարան: Այսօր արդեն աշխատանքներ են սկսվել, իրականցվում են բետոնապատման աշխատանքներ: Նոր նորքի բնակիչները բողոքում են: Նրանք պահանջում են, որ այգին շարունակի մնալ որպես հանրային տարածք, դիմել են քաղաքապետարան, սակայն աշխատանքերը չեն դադարեցվում: Բնակիչները պատրաստվում են դիմել ոստիկանություն:
Երևանի քաղաքապետարանը հաշվի չի առել Նոր Նորքի թաղապետին և ավագանուն: Բնակիչների բողոքին միացել են նաև «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անդամները:











































