Android գործառնական համակարգի ոչ բոլոր հավելվածներն են միատեսակ լավը, իսկ որոշներից էլ ավելի շատ է վնասը, քան օգուտը: Այս մասին են վկայում Պերդյու համալսարանի գիտնականների հետազոտությունները:
Ինչպես գրում է Ferra-ն, որոշ ժամանակ առաջ նրանք պարզել են, որ որոշ հավելվածներ ծախսում են չափազանց շատ համակարգային ռեսուրսներ գովազդի ցուցադրման վրա (Օրինակ` Angry Birds): Իսկ հիմա պարզվել է, որ Google Play-ի շատ որոշումներ պարունակում են կոպիտ սխալներ:
Հետազոտողները հայտնաբերել են ծրագրեր, որոնք սմարթֆոններին հնարավորություն չեն ընձեռում անցնել «քնած» ռեժիմի: Ընդ որում` ծրագրի մշակողներն այդ API-ին օգտագործում են սխալ, ինչը արող է հանգեցնել մարտկոցի սպառման՝ 5 ժամում:
Խնդիրը բավական լայն տարածում ունի` 187 թեսթավորված հավելվածներից 42-ը պարունակում են սխալներ:








































