News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի Արդարադատության նախարարության կատարման ազգային բյուրոն այսօր ձեռնամուխ է եղել ընդդիմադիր միլիարդատեր, «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ Վերահսկիչ պալատի ներկայացրած հայցերի հիման վրա Թբիլիսիի Վերաքննիչ դատարանի կողմից սահմանված տուգանքի վճարման ընթացակարգերի իրագործմանը:
Կատարման ազգային բյուրոն Թբիլիսիի Վերաքննիչ դատարանից ստացել է երկու գործադիր թերթիկ, ըստ որոնց՝ Բիձինա Իվանիշվիլին պետք է պետբյուջե փոխանցի 74.3 միլիոն լարի (45.6 միլիոն դոլար): Այժմ բյուրոն առաջին փուլում պետք է Իվանիշվիլիին զգուշացնի, որ նա պարտավոր է 7 օրվա ընթացքում կատարել դատարանի որոշումը: Իսկ եթե դա տեղի չունենա, ապա օրենսդրության համաձայն՝ կսկսվեն դատարանի որոշման հարկադիր կատարման կոնկրետ քայլերը:
Ավելի վաղ Իվանիշվիլին հայտարարել է, որ չի պատրաստվում ենթարկվել դատարանի որոշմանն ու վճարել բազմամիլիոնանոց տուգանքը:











































