Ամերիկյան Ֆլորիդա նահանգի հարավային շրջանի դաշնային դատարանը վճռել է տեղի պրոդյուսերներից, հօգուտ ռուսական «TV սերվիսի (МУЗ-ТВ հեռուստաալիքից) գանձել 1.65 մլն դոլար`Լեդի Գագայի Մոսկվայում կայանալիք համերգը չեղյալ հայտարարելու գործի շրջանակում: Այս մասին հայտնում է RAPSI գործակալությունը: Ինչպես նշված է գործակալության տրամադրության տակ գտնվող փաստաթղթում, հայցը բավարարվել է՝ կապված այն բանի հետ, որ 2 պատասխանող կողմերը` գործարար Ջորջ Սերգեևն ու նրա ընկերությունը` World Media Alliance-ը (WMA) դատարան չեն ուղարկել միջնորդություն` հայցն առանց իրենց մասնակցության քննելու համար: Այդ պատճառով միջնորդությունը բավարարվել է ու դատարանը վճիռ է կայացրել հայցվորների օգտին:
Հայցը ներկայացվել էր հունվարին: Հայցում հեռուստաընկերության ներկայացուցիչները նշել են, որ մտադիր են եղել ամերիկացի երգչուհի Լեդի Գագայի ելույթը МУЗ-ТВ-ում կազմակերպել 2012թ. հունիսին: Հեռուստաընկերության ներկայացուցիչները կապվել են նախ` Սերգեևի, ապա NEW-ի գործակալ Բուրկի հետ, որի հետ էլ կատարվել են հիմնական բանակցությունները:
Հայցվորների պնդմամբ` իրենք համաձայնության են եկել երգչուհու ելույթի կազմակերպման հետ ու վճարել են անհրաժեշտ ապահովագրական ավանդը, սակայն ամերիկյան կողմը չի կարողացել ապահովել համերգը հեռուստաալիքին անհրաժեշտ օրը:
Փաստաղթերում նշված է, որ ավանդի չափը կազմել է 1.65 մլն դոլար:
Ավելի վաղ դատարանի որոշմամբ ընկերության հաշվից, որը պետք է կազմակերպեր համերգը, սառեցվել է 1 մլն դոլար:









































