Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Վրաստանի ֆուտբոլային ընտրանու և իտալական «Միլանի» նախկին հանրահայտ ֆուտբոլիստ, ներկայումս ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիայի ներկայացուցիչ Կախա Կալաձեն մեղադրվել է «օրենքով գողերի» հետ կապեր ունենալու մեջ:
Նշվում է, որ օրեր առաջ Կախա Կալաձեն Միլանում հանդիպել է վրացի 3 «օրենքով գողերի» հետ: Օրեր առաջ Կալաձեն հայտարարել է, որ իր դեմ «սև փիար կամպանիա» է պատրաստվում, և դեռ չի մեկնաբանել կրիմինալ հեղինակությունների հետ հանդիպելու մասին լուրը: Կալաձեի մամլո քարտուղար Օթար Չրդիլելին այդ ամենը որակել է որպես հնարանք՝ ընդգծելով, որ նման բան չի եղել:
Ավելի վաղ վրացական լրատվամիջոցները հայտնել էին, որ Կալաձեն Իտալիայում մասնակցել է պայմանավորված խաղերի և կապված է եղել թմրամաֆիայի հետ։








































