Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը Ստամբուլում ընդունել է կասկածելի հանգամանքներում մահացած Թուրքիայի 8-րդ նախագահ Թուրգութ Օզալի կնոջն ու որդուն՝ Ահմեդ Օզալին:
Թարաբյա նստավայրում տեղի ունեցած այդ հանդիպումը մեկնարկել է տեղական ժամանակով ժամը 10.30-ին և տևել է մոտ մեկ ժամ: Հանդիպումից հետո հայտարարություններ չեն արվել:
Սեմրա Օզալը տվյալ հանդիպման խնդրանքով Գյուլին դիմել էր այն բանից հետո, երբ Գյուլի հրամանով Օզալի մահվան հանգամանքները երկու տարի շարունակ հետաքննող պետական վերահսկիչ խորհուրդը պատրաստել էր համապատասխան զեկույց, որում Օզալի մահը որակվել էր որպես կասկածելի, և նշվել էր հետազոտման համար Օզալի գերեզմանի բացման անհրաժեշտության մասին:











































