Պաղեստինի կողմից արձակված ավելի քան 40 հրթիռների հետևաքով իսրայելցի ոստիկան է սպանվել: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով իսրայելական իրավապահ մարմինների ներկայացուցչին:
Հրթիռների արձակման մեջ մեղադրվել են Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ շարժման զինյալները:
Հրթիռների և ականների մեծ մասն ընկել են սահմանամերձ անապատներում՝ որևէ վնաս չհասցնելով: Նպատակին հասել է միայն մեկ արձակում՝ «Գրադ» տեսակի հրթիռն ընկել է շենքի մեջ և վիրավորել մի ոստիկանի: Նրա երկու գործընկերները բժիշկների օգնությամբ դուրս են եկել հոգեբանական շոկի վիճակից:
Իսրայելի ոստիկանությունը մեկ օրվա ընթացքում հաշվել է երկրի տարածքում ընկած 41 հրթիռ:
«Ուայ-նեթ» լրատվական պորտալի փոխանցմամբ՝ Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքն արտահերթ խորհրդակցություն է անցկացրել, որում քննարկվել է «պատասխան գործողությունների լայն սպեկտորը»:









































