Արգենտինայի Ռոսարիո քաղաքում մի ստեղծագործ, սակայն անհաջողակ գող մանեկեն է ձևացել, որպեսզի ոստիկանությունն իրեն չձերբակալի:
Առավոտյան ժամը 7-ին նա ներխուժել է «Օպտիկա» խանութ: Երբ հանցագործը հայտնվել է խանութում, ազդանշանային համակարգը միացել է: Անմիջապես դեպքի վայր է մեկնել ոստիկանությունը: Նկատելով կոտրված ճաղավանդակը՝ ոստիկանների ուշադրությունը գրավել է տղամարդու ֆիգուրը՝ լուռ և անշարժ կանգնած ցուցափեղկին: Նրա աչքերին եղել է պիտակով արևային ակնոց:
Իրավապահները նրան մի քանի հարցեր են ուղղել, սակայն անշարժացած տղամարդը չի պատասխանել՝ շարունակելով իր թատերականացված ներկայացումը: Ոստիկանները ձերբակալել են 26-ամյա գողին ու տեղափոխել ոստիկանական բաժանմունք: Պարզվել է, որ սա տղամարդու առաջին հանցագործությունը չէ:







































